hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վիգեն Միրզոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ հուլիսի 3-ին Արարատի մարզի Այգավան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։ Նա յուրաքանչյուր օրը ապրում էր այնպես, կարծես դա իր վերջին օրը լիներ։ Շատ ոգեշնչվում էր ազգային երգերից և իր ծառայությունից։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավ ընկեր էր, հայր, ամուսին և եղբայր։

Երազում էր
Դուստր ունենալ և նրան իր մոր անունով կոչել։

Յուրահատկություններ
Ուշադրություն էր դարձնում այն մանրուքներին, որոնց շատ մարդիկ կարևորություն չէին տալիս։ Նա հաճախ ասում էր, որ ամեն ինչ սկսվում է հենց մանրուքներից։

Վերջին զրույց
Նոյեմբերի 5-ին ասել էր, որ այլևս չի զանգելու, խնդրել էր, որ լավ նայեն երեխաներին ու կնոջը։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 5, Քարինտակ։

Զոկատի առաջնորդն էր
Հոգատարությամբ է շրջապատել մյուս զինվորներին։

Շրջափակման մեջ հայտնվելուց հետո շարունակել է առաջ շարժվել՝ առանց վարանելու՝
Ասելով․ «Տարբերություն չկա՝ հետ գնանք, թե առաջ, ամեն դեպքում կրակելու են»։