hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արգիշտի Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ օգոստոսի 26-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և նրանց հետ անցկացրած ժամանակը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր, ընտանիքի անդամների նկատմամբ հոգատար և հարազատներին նվիրված անձնավորություն էր։

Երազում էր
Երեխաներին հասցնել իրենց նպատակներին։ Ամեն ինչ արել էր իր երեխաներին կրթություն և լավ ապագա տալու համար։

Վերջին խոսքերն էր
«Գալիս ենք, ամեն ինչ լավ ա, լավ կլինի»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Հադրութ։ Զինակիցները պատմում են, որ նա շատ հայրենասեր էր, պայքարել է մինչև վերջ։ Մարտի դաշտում էլ միշտ խոսում էր ընտանիքի մասին։