
Ծնվել է
1981 թ․ սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի Վայք քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։ Եղել է ընկերասեր և ունեցել է մեծ շրջապատ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ուժեղ, խիզախ և անվախ մարդ էր։
Երազում էր
Իր երեխաներին հասցնել իրենց նպատակներին։
Յուրահատկություններ
Բոլորի կյանքով էր ապրում, հոգատար, ուշադիր, և ազնիվ մարդ էր։
Վերջին զրույց
Նախօրոք չէր ասել, որ գնում է պատերազմ։ Միայն առաջին օրն է խոսել ընտանիքի հետ, ասել է, որ ամեն ինչ կարգին է և հարցրել է երեխաների մասին։ Դրանից հետո այլևս կապ չի եղել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 12-ին Ջաբրայիլում։