
Ծնվել է
1989 թ․ նոյեմբերի 2-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սեփական ձեռքբերումները և նպատակներին հասնելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, երեխաների և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նվիրված, կենսուրախ և հոգատար մարդ էր։
Երազում էր
Օգնել երեխաներին՝ իրենց նպատակներն իրագործելու հարցում, որոնք, ցավոք, կիսատ մնացին։
Յուրահատկություններ
Շատ էր սիրում անակնկալներ մատուցել։ Միշտ ուշադիր էր երեխաների, կնոջ և ընտանիքի հանդեպ։ Իր շրջապատում յուրաքանչյուրին յուրահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում։
Սիրում էր
Ստեղծագործել։ Ուներ ստեղծագործական գրքույկ։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 17-ին, ԼՂՀ-ի ճանապարհին զանգել էր՝ ոգևորված ասելով, որ պետք է հաղթեն, որ ամեն ինչ լավ կլինի։ Վերջին կապը եղել է հոկտեմբերի 19-ին՝ գիշերը։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանում։