
Ծնվել է
1985 թ․ հոկտեմբերի 10-ին Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքն ու երեխան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, երեխայի և ընկերների հետ։ Շատ էր սիրում նաև ժամանակ անցկացնել բնության գրկում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր և բարի անձնավորություն էր։
Երազում էր
Խաղաղության մասին։
Յուրահատկություններ
Բարի էր, համեստ, իր գործի մեջ՝ պատասխանատու։ Նվիրված էր հայրենիքին և իր ընկերներին։
Վերջին խոսքերն էր
«Չէ, պետք է գնամ, ո՞նց չգնամ, եթե այնտեղ տասնութ-տասնիննը տարեկան տղաներն են»։ Շատ նվիրված էր հայրենիքին։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 20-ին Կուբաթլուի և Սանասարի հատվածներում։