hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Աթոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 16-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենիքը։Երբ աշխատանք էր անում ու լավ էր ստացվում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի, քույրերի հետ։ Ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, շատ բարի, մեծահոգի, ճշմարտասեր, աշխատասեր։

Երազանքները
Լեռնային Ղարաբաղում ծառայել, բիզնես սկսել, ամուսնանալ։

Ստեղծագործություններ
Սարդարապատի 100-ամյակին նվիրված շատ շքեղ աշխատանք էր սարքել՝ էլեկտրականությունը միացնում էին, զանգերը ղողանջում էին։

Վերջին զրույց
«Կարոտել եմ իմ Գյումրին։ Էստեղ ամեն ինչ նորմալ է ու պարտադիր պիտի հետ գա՛մ տուն»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 8-ին, Ասկերան-Ջրական հատվածում։
Հետմահու ստացել է Մարտական ծառայության մեդալ։