
Ծնվել է
1989 թ․ օգոստոսի 18-ին Արմավիրի մարզ Մրգաշատ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն չնչին մանրուքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Նվիրված, սրտացավ, հարգված և հարգող, ընկերասեր մարդ։
Երազանքները
Չորս երեխա ունենալ։ Մեծ, երկու հարկանի տուն կառուցել տղաների համար, որպեսզի նրանք մի տան մեջ ապրեն։
Վերջին խոսքերը
Կինն անհանգստանում էր, ուզում էր, որ շուտ վերադառնա, ինչին նա ասել էր․ «Ամեն ինչ լավ կլինի, պետք է պահե՛նք հայրենիքը, երեխաներիս լա՛վ կնայես, մինչև վերադառնամ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Ջաբրայիլում։ Մեքենան եկել էր, որ նրան արդեն հետ բերեր, բայց մերժել է․ «Ո՛չ, մինչև իմ բոլոր ընկերներին տուն չտանեք, չե՛մ գնա»։ Իր ընկերները վերադարձել են, ինքը՝ զոհվել։