
Ծնվել է
1974 թվականի հուլիսի 17-ին, ԼՂՀ, Մարտակերտում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Արդարամտությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ընկերասեր, ուտող-խմող և նվիրված մարդ էր։
Երազում էր
Տան կառուցումը վերջացնել և թոռներին տեսնել։ Նաև ցանկանում էր իր աղջկան բժշկուհի դարձած տեսնել։
Յուրահատկություններ
Շատ խիստ բնավորություն ուներ։ Իր ասածն օրենք էր։
Սիրում էր
Սևակ ու Շիրազ ասմունքել։
Վերջին զրույց
2023 թ․ սեպտեմբերի 18-ի գիշերը։ Այդ օրը երկար խոսել էր, ասես հրաժեշտ էր տալիս։
Վերջին հերոսական մարտը եղել է
2023 թ․ սեպտեմբերի 19-ին, Մարտակերտի, 707-րդ դիրքում։ Զոհվել է բեկորային հարվածից։