
Ծնվել է
1994 թ․ ապրիլի 24-ին Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր աղջկա ծնունդը և ծառայության հաջողությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և իր աղջկա հետ։ Շատ քիչ ազատ օրեր էր ունենում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ զուսպ, ընկերասեր, համեստ ու հայրենասեր մարդ էր։
Երազում էր
Տղա ունենալ։
Յուրահատկություններ
Իր կնոջ ու երեխային անչափ շատ էր սիրում։ Լավ մարդկային հատկանիշներով էր օժտված, բայց դրա հետ մեկտեղ համեստ ու զուսպ էր։
Սիրում էր
Նկարել, ստեղծագործել և ձկնորսությամբ զբաղվել։
Վերջին զրույց
Եղել է պատերազմի սկսվելուց 10 րոպե առաջ՝ սեպտեմբերի 19-ի գիշերը։
Վերջին հերոսական մարտը եղել է
2023 թ․ սեպտեմբերի 20-ին, հրադադարից րոպեներ առաջ։