hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Խաչատրյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ օգոստոսի 14-ին Արարատի մարզի Աբովյան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունն ու ծառայությունը։ Շատ էր ուրախացել, երբ նրա զենքը փոխել էին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ակտիվ, բարի և ընկերասեր մարդ էր։

Երազում էր
Երջանիկ ապրել։

Յուրահատկություններ
Զուսպ, բարի, ընտանիքին նվիրված և հայրենասեր տղա էր։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 18-ին․ «Շտապում եմ, կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2023 թ․ սեպտեմբերի 19-ին, Վանք գյուղի շրջանում։