hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Ստեփանյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ փետրվարի 10-ին Լեռնային Ղարաբաղում՝ Մարտակերտի շրջանում՝ Մատաղիս գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտով՝ ըմբշամարտով զբաղվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերուհու հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Խիստ, զուսպ, կատակասեր։

Երազանքները
Տուն գնել և օծանելիքի խանութ բացել։

Հատուկ փաստեր կամ սովորություններ
Շատ հավասարակշռված տղա էր։

Վերջին զրույցը
Խոսել է մայրիկի հետ և ասել․ «Լավ ա լինելու, չմտածե՛ս»։

Վերջին հերոսական մարտը
2023 թ․ սեպտեմբերի 19-ին քաջ կռվել է և զոհվել «Եղնիկների» 06 մարտական դիրքում սեպտեմբերի 20-ի լուսադեմին։