hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Գասպարյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2003 թ․ ապրիլի 27-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

Դպրոցական տարիներից աչքի էր ընկնում
Հայրենասիրությամբ և ընկերասիրությամբ։

Սկսվեց ծառայությունը
Ծառայում էր Վայքում, այնուհետև տեղափոխվեց Ջերմուկ։

Վստահ էր, որ պատվով կպաշտպանի հայրենիքը
Ոչ միայն մարտական հերթապահություն էր անում, այլև ինժեներական աշխատանքներ կատարում։

Վերջին զանգը
Առավոտյան 8։05-ին զանգել էր հորը՝ ասելով․ «Պա՛պ, շրջափակման մեջ ենք, ձեզ լավ նայեք, հաջող»։

Վերջին սխրանքը
Երբ հրամանատարը զոհվել էր, ինքն էր առաջնորդում, կոորդինատներ փոխանցում հրետանուն։

Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13, Իշխանասար։