hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վազգեն Զարգարյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2003 թ․ մայիսի 10-ին Արագածոտնի մարզի Կարբի գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ազգագրական պարերը, ավտոփականակագործությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Օգնում էր ընտանիքին, ուներ խնձորի այգի։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Աշխույժ, ինտելեկտով, հումորով, հայրենասեր։

Երազանքներ
Ուզում էր այգու գործը մեծացնել։ Սիրում էր մեքենաների վերանորոգման գործը։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ։ Հետևելով մեծ եղբորը, ով 44-օրյա պատերազմից հետո մնացել էր Եղնիկներում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Վազգենը նույնպես որոշել էր մնալ դիրքերում։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 12-ին։

Վերջին հերոսական մարտ
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Ջերմուկում։
Ասաց ընկերներին․ «Ես ձեր թիկունքը կպահեմ, դուք նահանջե՛ք»։ Ընկերներով որոշել էին, որ դիրքը չեն հանձնի։ Յուրաքանչյուրն ուներ 1 նռնակ իր համար պահած։ Վազգենը պայթեցրել է իրեն՝ գերի չընկնելու համար։