
Ծնվել է
2002 թ․ դեկտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։ Սպորտսմեն էր, խաղում էր Աբովյանի «Կոտայք» թիմում։ Հետաքրքրված էր պատմությամբ, ուսումնասիրում էր եգիպտական, հունական պատմությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի խնձորի այգում, որտեղ օգնում էր։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, հայապաշտ, հայրենասեր, բոլորին օգնող։ Ուներ սիրած էակ։
Երազանքներ
Ցանկանում էր զբաղվել ոսկերչությամբ։
Վերջին զրույց
Սեպտեմբերի 12-ին զանգել է, միշտ առաջնագծում էր։
Վերջին հերոսական մարտ
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում։