hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վախթանգ Ստեփանյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2003 թ․ ապրիլի 7-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատելով կամ ընկերների հետ էր։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Սրտաբաց, նվիրված․ իր համար ծնողների խոսքը օրենք էր։

Երազանքներ
Նրան հաջողվել էր հայտնվել ՌԴ-ում, աշխատում էր արտադրամասում։ Ուզում էր ունենալ իր սեփական փոքր բիզնեսը։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Երբ բանակից արձակուրդ եկավ, առաջինը գնաց Եռաբլոր։ Թեկուզ առողջական խնդիրներ ուներ, բայց որոշեց, որ պետք է ծառայի։

Վերջին հերոսական մարտ
Սեպտեմբերի 13-ին վիրավորվել է Ներքին Հանդ տեղամասում, տեղափոխել են Երևան։ Սեպտեմբերի 15-ին, 2022 թ․ մահացել է։