hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Կեվորկով
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2003 թ․ օգոստոսի 7-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Շատ ակտիվ տղա էր, սիրուն երգում էր և ասմունքում։ Սովորում էր երաժշտական քոլեջում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ ինչ-որ տեղ գնալով։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Աշխույժ, միշտ պարում էր՝ եթե կանգնած էր։
Եթե գործ տային, անպայման կատարում էր։ Միշտ օգնում էր ծնողներին։

Երազանքներ
Կատարելագործել երգը, դառնալ բեմի վարպետ։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Սիրում էր գրել ռեփ։ Միշտ երգում էր բանակում, որպեսզի զինվորներն ուրախանան։

Ստեղծագործություններ
Ռեփ էր գրում, սակայն իր համակարգչի մեջ էր, որի ծածկագիրը չգիտեն։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 12-ին ասել է․ «Պոստում» եմ, առավոտ կզանգեմ, պարզապես ցուրտ է»։

Վերջին հերոսական մարտ
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում։