hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Բեգլարյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հուլիսի 4-ին Լոռու մարզի Փամբակ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Պատմությունը և իրավաբանությունը․ ավարտել էր Մոնթեի անվան ռազմական վարժարանը, այնուհետև ուսանել Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական ակադեմիայում։ 2021 թ․ ծառայության է անցել Կապանում՝ որպես լեյտենանտ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընթերցելով գրքեր։ Սիրում էր ժամանակ անցկացնել հայրիկի հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Լուռ, զուսպ և համեստ։

Երազանքները
Նպատակ ուներ դառնալու լավ սպա։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Իր խորհրդավոր լռությունը և լուրջ խորհուրդներ տալու ունակությունը նրան առանձնացնում էին։

Վերջին զրույց
2022 թ․ սեպտեմբերի 12-ի գիշերը զանգահարել է եղբորը, ով նույնպես զինվորական էր։

Վերջին հերոսական մարտ
2022 թ․ սեպտեմբերի 13-ին։ Եղբորն ասել է․ «Մեզ օգնություն է պետք»։