
Ծնվել է
1969 թ․ հունիսի 22-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, հարազատների, ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, հոգատար, հայրենանվեր, ընկերասեր, սիրել է հարազատներին։
Երազանքները
Ընտանիքի երջանկության հետ էին կապված։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Կարևորում էր հայրենիքը, հետո՝ ընտանիքը։ Սեպտեմբերի 12-ին 17 տարվա պայմանագրային զինծառայող էր դարձել։ Միշտ դժվարություններ են եղել, բայց ինքը դուրս է եկել փորձություններից։
Վերջին զրույցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 9։50-ին զանգել է, բայց չի կարողացել խոսել, ասել է․ «Կամերաները նկարում են»։ Կապը խզվել է։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 12-13-ին, Ջերմուկում։