hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Փարսադան Մկրտչյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1969 թ․ հուլիսի 1-ին Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համեստ, ազնիվ, ընկերասեր։

Երազանքները
Խաղաղ, անկախ հայրենիք, ուզում էր ազատագրել իր տունը՝ Օմարը։
Ամուսնացնել երեխաներին, ընտանիքը երջանիկ և հանգիստ ապրի։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Մտքերով միշտ դիրքերում է եղել։
Նույնիսկ ծխելիս մոխրամանը հետը ման էր տալիս։
Կինն ասում է՝ իրենից թաքուն էր մեկ-մեկ զանգում էր, որ տեղեկություն ունենար։
Ասում էր, որ դիրքերն էլ են իր տունը։

Վերջին զրույցը
Սեպտեմբեր 12-ին՝ ժամը 8-ի կողմերը։
Սովորաբար դիրք բարձրանալուց առաջ միշտ զանգում էր։ Պայթյունի ձայն է լսել, որից հետո կապն ընդհատվել է։ Կինը մի քանի անգամ զանգել է․ «Ամեն ինչ լավ կլինի, կզանգեմ, հարմար չէ»։ Սա է եղել պատասխանը։ Անընդհատ զանգել են, բայց միայն առավոտյան են իմացել, որ մարմինները տարել են։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 12-13-ին, Վերին Շորժայում։ Դիրքերում զինակից ընկերները զոհվել են։ Ինքը մենակ է մնացել։ 45 րոպե տպավորություն է ստեղծել, որ դիրքում շատ մարդ կա, կրակել է տարբեր զենքերից, բայց «Բայրաքթարի» հարվածից զոհվել է։