
Ծնվել է
1978 թ․ նոյեմբերի 5-ին Հոկտեմբերյանի շրջանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական գործը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, հաճախ՝ իր զինվորական միջավայրում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր էր, իր կյանքը զոհաբերեց հայրենիքի համար։
Երազանքները
Տուն ունենալ, որպեսզի երեխաները ապահով լինեն։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ընկերասեր էր, հաճախ կազմակերպում էր, որ այլ ընկերներ էլ լինեին դիրքերում։
Վերջին խոսքերը
«Կհասնեմ դիրքեր, կզանգեմ, դե՛, լավ մնացե՛ք»։
Վերջին հերոսական մարտը
2021 թ․ նոյեմբերի 16-ին, Ջերմուկում։