
Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանում՝ Մեծ Թաղեր գյուղում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերների հետ ժամանակ անցկացնելը, սպորտը
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Աշխուժ, ընկերասեր, ձգտող, հոգատար, դրական, պարտաճանաչ, ուժեղ, ակտիվ, ուրախ, ծիծաղկոտ։
Երազանքները
Շատ երազանքներ ուներ, մեկը՝ սովորել
Յուրահատկություններ
Սիրում էր միշտ առաջինը լինել, ուշադրության կենտրոնում
Վերջին զրույցը
Շատ չէր խոսում, ասում էր․ «Մի՛ զանգեք, ես կզանգեմ»
Վերջին անգամ խոսել է եղբոր հետ, ով նույնպես մարտի դաշտում էր, զրույցում միմյանց ոգևորել էին։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ նոյեմբերի 1-ին Մարտունիում