hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 19-ին Վարդենիս քաղաքում

Դեռ մանկությունից սիրում էր
Բարություն անել, օգնել, հասնել

Ուրախանում էր
Եթե կարող էր մեկին ժպիտ պարգևել

Սիրում էր հարազատներին, ընկերներին, հարևաններին
Վաղ հասակից իրեն նվիրել էր երկրին ու մարդուն

Ընդունվել էր գյուղատնտեսական ինստիտուտ
Միայն 20 օր ուսանող եղավ

Պատրաստվում էր վերադառնալ
Զարգացնել գինեգործությունը

Հողն ու ջուրը սիրում էր անսահման
Մինչ բանակ գնալը հող էր մշակում, բերք հավաքում ու վաճառում

Անհավատալի աշխատասեր էր
Խոսք չէր տալիս, եթե պատրաստ չէր կատարելու։

Արտակի բերած «այո»-ն
Կշռադատված ու հստակ վստահություն էր

44-օրյա պատերազմին մասնակցել է
9 ամսվա ծառայող լինելով

Զորավարժությունից անմիջապես հետո
Տեղափոխվել են Ջրական

Ծանր վիրավորում է ստացել
Ես լավ եմ, ընկերներիս օգնեք, փրկեք

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 25