
Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Մարդկանց վերաբերմունքը, իր աշխատանքը և ամեն ինչ։ 14 տարեկանից աշխատել է քրտնաջան։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորին նվիրված էր, հատկապես՝ ծառայությանը։
«Արամիս պես ոչ մեկը չկա ու չի լինի»
Եղբայրը որդի ունեցավ ու նրա անունը դրեցին Արամ։
Երազում էր
Բոլոր նպատակները իրականացնել և մեծ բարձունքների հասնել։
Յուրահատկություններ
Բոլորի հետ կարողանում էր լեզու գտնել։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։
Վերջին զրույց
Պատերազմի օրը բոլոր բարեկամներին զանգել է ու երկար խոսել, կարծես չէր ուզում անջատել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 10-ին, Մարտունի 2-ում։ Մասնակցել է նաև Շուշիի կռիվներին։