
Ծնվել է
1979 թ․ հունվարի 5-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
Կյանքի հաճույքը
Ուրախանում էր ամենօրյա պարզ առօրյայով։ Սիրում էր որսորդություն, նվագում էր դաշնամուր։
Ժամանակն անցկացնում էր
Ընտանիքի ու ընկերների հետ՝ հոգատար ու հավատարիմ։
Ընկալումը շրջապատում
Համեստ էր, բարի, հարգանքով լի։ Նրա ներկայությունը խաղաղություն էր բերում։
Երազում էր
Տուն ունենալ։
Նկարում էր
Ձեռքի շնորհքն արտահայտում էր իր ստեղծագործություններով։
Վերջին խոսքը կնոջը
-Ես առաջինը պիտի գնամ։ Դու պետք է բոլորին հանգստացնես՝ ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու։
Փոքր եք, ջահել եք, ես կանեմ
Ասում էր ու չէր թողնում, որ երիտասարդները վտանգի մեջ ընկնեն։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 6-ին, Քարվաճառում։