hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գրիգորի Նովոսարտով
2021 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980 թ․ հոկտեմբերի 13-ին ԱՀ Բաքու քաղաքում։

Ուրախության աղբյուրը
Պարը, երգը և ընտանեկան ջերմ միջավայրը նրան կյանք էին տալիս։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, նրանց կողքին էր միշտ՝ հոգով ու հոգածությամբ։

Նրան հիշում են որպես
Ընկերասեր, հուսալի, բոլորին հասնող, նվիրված մարդ, ում կարոտում են։

Չիրականացած երազանք
Ուզում էր երեխա ունենալ։ Այդ երազանքն այդպես էլ կիսատ մնաց։

Սիրելի մանրուքները
Շատ էր սիրում երգել՝ առանց մեծ բեմերի, բայց մեծ սրտով։

Վերջին խոսքը
Երբ զանգեց կնոջը, ով Վարդենիսից Երևան էր եկել, ասաց․ «Ինչի՞ ես փախել։ Գնա տուն, ես երեք օրից կգամ… Մամայիս էլ լա՛վ նայի»։

Մարտի դաշտում
2020 թ․ հոկտեմբերի 3-ին վիրավորվել է՝ կոմայի մեջ ընկնելով։
Զոհվել է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին։