hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահան Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թ․ նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում։

Հայրենիքը նրա ապրելու իմաստն էր
Այդ սերը դառնում էր ոգեշնչման անսպառ աղբյուր։

Սիրում էր մենակ մնալ բնության հետ
Բայց կյանքը տալիս էր աշխատանքին, զինվորին, հայրենիքին։

Բարեկամների հիշողությամբ
Նրան հիշում են որպես հաղթանդամ ու անվախ, անձնազոհ անձնավորություն, բոլորին օգնող։

Երազանքները
Ցանկանում էր հայր դառնալ, իր երկիրը տեսնել լավ ու հաղթած։ Երազանքները մնացին պատերազմում։

Վերջին խոսքը
«Դիր տանը թող մնա»։ Փաստաթղթերը մեքենայից հանել էր, որ հանկարծ թշնամուն չհասնեն։ Գիտեր, որ չի վերադառնալու։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Ջաբրայիլում։