
Ծնվել է
1982 թ․ հունիսի 6-ին Սև Քար գյուղում։ Լուռ, աշխատասեր մարդ, ով երբեք չէր փայլում խոսքերով, բայց միշտ՝ արարքներով։
Ուժի աղբյուրը
Երեխաներն էին Արտակի ողջ կյանքը։ Փոքր որդու հետ կապն էր նրա ամենաանկեղծ ուրախությունը։
Նվիրվածություն մինչև վերջ
Աշխատանքից հետո տուն էր շտապում՝ չկտրվելու համար ընտանիքից։ Զգում էր, որ ամեն վայրկյանն արժեք ունի։
Մարդ, ում վրա հենվում էին
Ընկերները պատմում են՝ նա այն մեկն էր, որին նեղ պահին բոլորն էին զանգում։ Բոլորին հասնում էր։
Երազանք, որ մնաց անկատար
Ցանկանում էր, որ մեծ որդին ոստիկան դառնար։ Բայց որդին հիմա սովորում է ֆինանսներ։
Որոշում՝ առանց վերադարձի
Հոկտեմբերի 4-ին պետք է վերադառնար։ Ասաց․ «Զինվորներիս մենակ չեմ թողնի» ու մնաց։
Վերջին կանգառը՝ Շուշի
Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին։ Նրան առաջարկել էին հետ գնալ։ Նա մնաց։ Մնաց այնտեղ, որտեղ տղաներն էին։ Մինչև վերջ։