hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարգիս Իսկանդարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ նոյեմբերի 26-ին Հացիկ գյուղում։

Ոգեշնչումը
Միշտ ոգևորվում էր ծառայությունից։ Հայրենիքի հանդեպ սերը դարձրել էր կյանքի շարժիչ ուժը։ Ասում էր՝ «կուզեի նորից ու նորից ծառայել»։

Ընտանիքն ու սիրելիները
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի կամ ընկերների հետ։ Երազում էր երեխաներին հասցնել իրենց նպատակներին ու խաղաղ ապրել հայրենիքում։

Նկարագրությունը
Բարի, ընկերասեր ու կամեցող մարդ էր։ Շատ հոգատար էր՝ երբեք անտարբեր չէր մնում կողքի ցավին։

Երազանքները
Ամուր ընտանիք ու ապահով հայրենիք։ Երազում էր հայրենիքում խաղաղ ու արժանապատիվ ապրել։

Վերջին խոսքը
Ամուսնությունից հետո թաքցրեց, որ մեկնում է ռազմաճակատ՝ ասելով թե ստորագրության համար է գնում։ «Եթե ես չգնամ, իմ երեխաներին ով պիտի պաշտպանի», ասում էր։ Ամեն զանգով կրկնում էր՝ «երեխեքին լավ կնայես»։

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 29-ին՝ Հադրութում։ Ընկերներն ասում են՝ միշտ հետևել է բոլորին, նրանց կողքին եղել ու անձնազոհությամբ պաշտպանել։