
Ծնվել է
2001 թ․ հունիսի 10-ին Էջմիածնում
Արդարության սիրահար էր
Ճշմարտությունը նրա ճանապարհն էր, ոչ մի անարդարություն չէր հանդուրժում, միշտ ազնվության կողմն էր
Ընտանիքի ու ընկերների մարդ էր
Ուներ սիրած աղջիկ, հավատարիմ էր, նվիրված, երբեք չէր թողնում իրեն սիրող մարդկանց
Մեծ էր՝ ոչ թե տարիքով, այլ մտածողությամբ
Հասակակիցներից իր դատողություններով շատ էր տարբերվում
Նա ուներ ամեն ինչ
Տուն, մեքենա, ընկերներ, ընտանիք
Ուներ նաև նպատակներ
Զարգացնել ընտանեկան բիզնեսը, մասնագիտանալ, հմտանալ իր գործում
Համեստ ու զուսպ էր
Նույնիսկ ուրախության պահին զսպված էր մնում, չէր սիրում ցուցադրականություն։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 21-ին սովորական զրույցից հետո նորից զանգեց մորը և ասաց՝ մամ, հիմա քեզ մի բան եմ ասում, ինչ էլ որ լինի, դուխդ չգցես, պինդ կմնաս
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Իշխանաձոր