
Ծնվել է
2002 թ․ հունիսի 5-ին՝ Երևանում, ընտանիք, որտեղ մանկությունից սիրով էր շրջապատված։
Սրտի աշխարհը
Երազում էր դառնալ ճանաչված ֆուտբոլիստ։ Սպորտն ու երաժշտությունն էին նրա ներշնչման աղբյուրը։
Բնավորությունը
Կենսուրախ էր, պայծառ, ժպտերես։ Ընկերները նրա կողքին միշտ լավ էին զգում իրենց։
Նվիրվածությունն ու ոգևորությունը
Սիրում էր լինել ընտանիքի ու ընկերների հետ։ Զբաղվում էր սպորտով, ապրում էր շարժման ու նպատակների մեջ։
Մամ, ինձ կոչում կտան, որով կհպարտանաս
խոսքերին մայրը պատասխանել էր․ «Ինձ կոչումը պետք չի, ինձ դու ես պետք»։
Վերջին մարտը
Ջաբրայիլում, 2020 թ․ հոկտեմբերի 13-ին։ Հրետանավոր էր՝ ընդամենը երկու ամսվա ծառայող։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։