hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռուդիկ Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ ապրիլի 13-ին Երևանում

Մեծացել էր Ռուսաստանում
Բայց հոգով միշտ Հայաստանում էր, երազում էր վերադառնալ ու իր կյանքը հայրենիքում կառուցել

Սրտի կանչով Հայաստան եկավ
Այդ սերը նրան բերեց Հայաստան, բերեց ծառայության։

Քույրիկի հետ շատ կապված էր
Սիրելու կարողությունն ու նվիրվածությունը բնավորության մի մասն էին

Նրան բոլորն այսպես էին հիշում
Ժպտերես էր, խաղաղասեր

Չի վիճել, չի նեղացրել ոչ ոքի
Նույնիսկ դժվար պահին ժպիտով էր անցնում առաջ։

Երազում էր
Տուն ունենալ, աշխատել, արարել Հայաստանում

Ծառայությունը Արցախում՝ այդ երազանքներից մեկն էր
Եվ նա իրականացրեց այն

Սիրում էր սպորտը
Բասկետբոլ էր խաղում, բազմակողմանի, ուժեղ ու հավասարակշռված երիտասարդ էր

Վերջին խոսքերը
2020 թ․ հոկտեմբերի 30-ին զանգեց․ մամ ջան, ամեն ինչ նորմալ է, ուղղակի տխուր եմ, որ Հադրութը էլ մերը չի

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7, Մարտունի