
Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 12-ին՝ Լոռու մարզի Դարպաս գյուղում։ Մանկուց հետաքրքրասեր էր, ամեն նոր բան իր մեջ հմայք ու իմաստ էր ունենում Կարենի համար։
Ընտանիքն ու միջավայրը
Շատ կապված էր ծնողների, ընկերների, դասընկերների հետ։ Սիրում էր սպորտը, ուներ սիրած էակ։ Շփումն իր հետ միշտ թեթև էր ու ջերմ, անգամ հեռվից մարդիկ ձգտում էին կապ պահպանել։
Ներքին հատկանիշները
Մարդամոտ էր, նրբազգաց՝ զգում էր երբ ինչ կարելի է անել և երբ պետք է ետ կանգնել։ Ինքնակառավարումն ու ազնվությունը նրա զենքն էին։
Սովորելու և զարգանալու ձգտումը
Սովորում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Երազում էր ավարտել ու աշխատել իր ոլորտում՝ կայանալ որպես մասնագետ։
Սիրելի գրականությունը
Սիրում էր կարդալ Համո Սահյանի ստեղծագործությունները։ Բնության և հայրենիքի ձայնը միշտ ապրում էր նրա մեջ։
Վերջին խոսքերը
«Պիտի հաղթենք։ Չեն կարող իրենք հաղթել։ Մի թիզ հող չենք տա…․ Երանի գամ տուն, նենց կուզենայի գալ տուն»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին՝ Եղնիկներում։ Մինչև վերջին պահը հրանոթի վրա էին՝ չորս ընկերներով։ Ինքն առաջարկեց փոխել հրանոթի դիրքը։ Ֆիքսեցին, հրամանատարն ասաց՝ «Թող էս մի անգամն էլ խփենք», և դա եղավ վերջինը։