
Ծնվել է
1980 թ․ հունվարի 23-ին Վայք քաղաքում։ 2008-ից սկսած շուրջ 15 տարի ծառայել է որպես պայմանագրային զինծառայող։
Ոգեշնչման աղբյուրը
Սիրում էր զինվորական կյանքը և կարգապահությունը։ Տղային միշտ ասում էր՝ «Պետք է իմ նման լինես, ես քո հետ կծառայեմ»։
Ընտանեկան կյանքը
Սահմանին անցկացնում էր ամսվա կեսը, իսկ վերադարձին ամբողջությամբ նվիրում էր ընտանիքին։ Հատկապես կապված էր իր դստեր հետ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բարի, համեստ ու հոգատար մարդ էր։ Երբեք չէր բարկանում, չէր բարձրացնում ձայնը՝ նուրբ ու հավասարակշռված էր։
Երազանքները
Ցանկանում էր ապահով ու լավ կյանք իր երեխաների համար։ Ասում էր՝ «Կաշվիցս դուրս կգամ, բայց նրանց անհոգ կյանք կապահովեմ»։
Յուրահատկությունը
Անչափ բարի էր։ Նրա հոգատար վերաբերմունքը յուրահատուկ էր, և այն զգում էին բոլորը։
Վերջին խոսքը
«Ես ձեզ շատ եմ սիրում։ Երեխեքին լավ կնայես» - այդպես էր ավարտում յուրաքանչյուր զանգը։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին՝ Ջաբրայիլում։ Մարտերն արդեն ընթանում էին հանձնված տարածքներում։ Բարդ իրավիճակներում միշտ ամեն բան վերցնում էր իր ուսերին՝ լուռ, առանց տրտնջալու։