hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984 թ․ հունիսի 24-ին Կապան քաղաքում։ Կյանքի ընթացքում եղել է ինչպես զինվորական, այնպես էլ աշխատել է թիթեղագործի մասնագիտությամբ։

Ոգեշնչման աղբյուրը
Ամենամեծ ուժը ստանում էր ընտանիքից։ Այն իր շարժիչ ուժն էր՝ ամեն օր ապրելու և պայքարելու համար։

Ընտանեկան կյանքը
Ժամանակը նվիրում էր ընտանիքին ու ընկերներին՝ միշտ լինելով շրջապատի կենտրոնում։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես բարի, աշխատասեր և մարդամոտ անձնավորություն, ով աչքի էր ընկնում իր համեստությամբ ու նվիրվածությամբ։

Երազանքները
Երազում էր ավելի բարեկեցիկ և արդար Հայաստան տեսնել։ Այդ նպատակի համար ապրում ու աշխատում էր։

Յուրահատկությունը
Նրա ձեռքի աշխատանքը բոլորի կողմից առանձնանում էր՝ սրտով արված ամեն մի բան իր կնիքն ուներ։

Վերջին խոսքը
«Հեսա պատերազմը կպրծնի, կգամ տուն, կխոսանք» - վերջին զանգից տպավորված խոսքերն են։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին՝ Ջաբրայիլում։ Շրջափակման մեջ գտնվելով՝ մի քանի զինակիցների կարողացել է դուրս բերել անտառից՝ փրկելով նրանց կյանքը։ Իր սխրանքով ապրեց, իր սխրանքով էլ անմահացավ։