
Ծնվել է
2001 թ․ հունվարի 18-ին՝ Երևանում։
Լուսավորություն նայվածքում
Նրա աչքերն էին առաջինը ժպտում, հետո նոր՝ շուրթերը։ Այդ ջերմությունը հասնում էր բոլորին։
Շփումներն ու կապվածությունը
Մտերիմ էր ընկերների հետ, ովքեր հիմնականում իրենից մեծ էին։ Իրեն սիրով անվանում էին Տուկի։
Սերը
Ուներ սիրած էակ։ Երազում էր վերադառնալ բանակից ու ամուսնանալ։
Մարդ տեսակը
Մշտապես դրական էր։ Նրա վերաբերմունքը խաղաղություն էր բերում շրջապատին։
Վերջին խոսքերը
Գիշերները զանգում էր ու հանգստացնում․ «Ամեն ինչ լավա, զգույշ եղեք, մեզ մոտ լավ ա, հաղթելու ենք»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին Մարտակերտում մինչև վերջ մնաց ավագ զինվորների հետ։ Նրանց խոսքով՝ Արթուրի խիզախությունը ոգեշնչում էր բոլորին։