hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ հուլիսի 31-ին՝ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում։

Ուրախությունն ու ոգեշնչումը
Սիրում էր սովորել, առաջադիմել, լինել խելացի ու օգտակար հայրենիքին։ Հատուկ սեր ուներ ֆուտբոլի հանդեպ։

Ընտանիք ու սեր
Ժամանակն անցկացնում էր ընկերների ու ընտանիքի հետ։ Ուներ սիրած էակ՝ համակուրսեցին։

Նպատակասլաց ու օրինակելի
Աշխատասեր էր, լռակյաց, բայց խորը միտք ունեցող։ Բոլորին օրինակ էր՝ իր մտքով ու վարքով։

Երազանքները
Ուզում էր դառնալ վնասվածքաբան, տուն կառուցել, ընտանիք ստեղծել։ Հասցրել էր հայր դառնալ՝ ուներ մի դուստր։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 16-ին Կարմիր շուկայի տարածքում՝ իր եղբոր հետ դուրս բերեցին հարյուրավոր վիրավորների՝ Ջաբրայիլից մինչ Մարտունի։ Առանց վարանելու փրկեցին կյանքեր։