
Ծնվել է
2002 թ․ հունվարի 31-ին Վայոց ձորի Վայք քաղաքում
Միշտ բաց էր մարդկանց առաջ
Նրա մեջ մի տեսակ պայծառություն կար
Նրան ճանաչողները ասում էին
Պոզիտիվ էր, արագաշարժ, աշխույժ ու նվիրված
Մարդ էր, ով միշտ գիտեր
Ում ինչ պետք է ասել, ինչպես հասնել ու երբ լռել
Երազում էր բժիշկ դառնալ
Ճանաչված, օգնող, վստահելի
Քայլ առ քայլ իր երազանքին էր գնում
Ընդունվել էր Հերացու անվան համալսարան
Մանկուց ստեղծագործում էր
Իր հույզերն արտահայտում էր նկարների մեջ
Սարեր էր նկարում, գիշերային քաղաքներ
Նա իր մեջ էր տեսնում լույսը, երբ աշխարհը մթնում էր
Պատերազմի օրերին ծառայել է որպես բժիշկ
Գնում էր զինվորների հետևից
Ընկնում է՝ գրպանում՝ նռնակ
Վերջին հույսը, եթե իրենից բացի այլ պաշտպան չմնար
Վերջին խոսքերը
Շատ բան ունեմ ձեզ պատմելու, կգամ, կպատմեմ
Վերջին մարտը
Հոկտեմբերի 13, Ներքին Հոռաթաղ