
Ծնվել է
1999 թ․ մայիսի 8-ին՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։
Ոգեշնչումը
Սիրում էր սովորել, ուսումնասիրել, խորանալ ամեն բանում, ինչ իրեն հետաքրքրում էր։ Ուշադրություն էր դարձնում հատկապես ռազմարվեստին։
Ճանաչված ու սիրված
Ընկերները հաճախ հավաքվում են իր համար ստեղծված անկյունում՝ հիշելով Կարապետի նվիրվածությունն ու լավ օրերը։
Երազանքները
Մանկուց հայրենասեր էր։ Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
Հատկությունները
Մանրակրկիտ էր, գաղտնապահ, ինքնուրույն սովորող։ Ուսումնասիրում էր պատմական մարտերը։
Ստեղծագործական կողմը
Գրել էր Շուշիի ազատագրման մասին գիրք, որը սակայն չի հասցրել տպագրել։
Վերջին խոսքը
Երբ հայրը հարցրել էր՝ վաղը առավոտյան էլ կզանգի՞, պատասխանել էր․ «Իհարկե, ոչ»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 5-ին Մարտունի 2-ում։ Իր հերոսությունների մասին ինքը երբեք չէր պատմում՝ նախընտրում էր, որ այդ մասին ընկերները խոսեն։