hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հենրիկ Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ դեկտեմբերի 26-ին Զովունիում։ Ավարտել է Տնտեսագիտական համալսարանը, սակայն ծառայությունը դարձել էր նրա կյանքի ուղին։ Արժանացել էր լեյտենանտի կոչման։

Ոգեշնչման աղբյուրը
Ոգեշնչվում էր իր տղայով, նոր տունով, կյանքի կայունությամբ, որը նոր էր սկսում կազմավորվել։

Ընտանեկան կյանքը
Սիրում էր ընտանիքի, ընկերների, ծառայակիցների ներկայությունը։ Նվիրված հայր էր՝ հոգատար ամուսին։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Մարդ, ում հիշում են ժպիտով։ Բաց, կատակասեր ու շրջապատը լույսով լցնող։

Երազանքները
Տուն ունենալու երազանքն իրականացավ։ Երազում էր նաև իր մասնագիտությամբ աշխատել, սակայն չհասցրեց։

Վերջին խոսքը
«Եթե ես չգամ, սա այսպես կանես…» - հեռանալու օրը զանգել էր կնոջը, լի էր անհանգստությամբ։

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 28-ին՝ Ջաբրայիլում։ Նրա խմբից միայն երեք հոգի է վերադարձել։ Անօդաչու սարքի հարվածից բոլորը թաքնվել էին հողի տակ, ու հենց իր դուրս ցցված ոտքն էր փրկության նշանը։