hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ջոն Սահակյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ մարտի 23-ին, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում։ Ուրախ, ուժեղ և նվիրումով ապրող երիտասարդ էր։

Ուժի աղբյուրը
Սպորտը, հատկապես բոքսը, նրա ոգեշնչումն էր։ Երազում էր մրցումների գնալ Թուրքիա, հաղթել և բարձրացնել հայոց եռագույնը։

Նվիրվածության ուժը
Բոլորը հիշում են նրան որպես ընկերասեր, մեկը, ով առանց վարանելու հոգին կտար դիմացինի համար։

Սիրած զբաղմունքը
Նկարում էր։ Լուռ էր, բայց ստեղծագործ։

Վերջին խոսքերը
«Պապ, 156 օր ա մնացել ծառայությանը», - ասաց վերջին անգամ։ Նվիրումով պատմում էր իր մարզումների մասին։

Վերջին հերոսական քայլը
2020 թ․ հոկտեմբերի 29-ին Թաղավարդում, շրջափակման մեջ էր ընկել։ Ասաց՝ «Դուք գնացեք, ես կպահեմ»։ Ընկերոջն էլ հանգստացնում էր՝ «Չվախես, իմ հետ ես»։