hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Ամիրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ հունիսի 7-ին Երևանում

Երազանքներով լի էր
Ազնիվ էր, խելացի, նուրբ հոգի ու համեստ պահվածք ուներ

Մանկուց տարբերվել է իր նրբանկատությամբ
Երբեք որևէ մեկին չէր վիրավորի

Շատ էր սիրում սովորել
Սովորել էր բժշկական քոլեջում, հետաքրքրվում էր օտար լեզուներով, ընդունվել էր համալսարանի կառավարման բաժին

Հիմնական երազանքներից մեկը
Զինվորական հոգեբան դառնալն էր

Ուզում էր ամուսնանալ, ընտանիք կազմել
Իր կյանքը կառուցել հայրենիքին ծառայելու շուրջ

Հայրենիքի կանչին պատասխանեց
Առանց վարանելու

Չփախավ, չլռեց, չնահանջեց
Կանգնեց իր զինակիցների կողքին, իր մարմնով ծածկեց իր զինվորներին՝ կյանքը նրանց առջև դնելով որպես վահան

Կյանքի վերջին տողը
Լավ պիտի լինես, լավ պիտի ապրես

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27, Արալեռ