hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ մայիսի 14-ին՝ Գյումրիում։ Մանկուց տոգորված էր ազատության սիրով ու ստեղծագործական ներաշխարհով։

Ներշնչանքի աղբյուրները
Նկարելը նրան խաղաղություն էր բերում։ Հատկապես սիրում էր պատկերել Հիսուսին։

Սրտի շուրջը՝ ընտանիքը
Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների, ընկերների, դասընկերների հետ։ Բոլորի հանդեպ ջերմ էր ու հոգատար։

Ընկալումը շրջապատի կողմից
Թեև լուռ ու սքողված էր, բայց իրեն ճանաչողները միշտ հիշում են որպես բարի, աշխատասեր և նվիրված տղա։

Երազանքների աշխարհը
Նրան հրավիրել էին ԱՄՆ աշխատելու։ Պատրաստվում էր մեկնել, կառուցել նոր կյանք ու նոր հաջողություններ։

Վերջին խոսքերը
Մորն ասաց․ «Լավ մնացեք, ձեզ լավ կնայեք»։ Այդ բառերն էլ վերջինն էին։

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Մարտակերտի 5-րդ պաշտպանականում։