hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Այվազյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ ապրիլի 25-ին Ապարան քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ամեն մանրուքից ուրախանում էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Եղբայրների, ընկերների, դասընկերների և գյուղի երեխաների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխատասեր, ամեն տեսակ աշխատանքի համար պատրաստ։

Երազանքները
Աշխատել, ստեղծել, ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։

Վերջին զրույց
Աշխատանքից եկավ տուն։ Ասացին, որ գնում են փոքր եղբորը տեսնելու։ Երկու եղբայրն էլ կամավոր գնացին Մատաղիս՝ մյուս եղբորը թիկունք լինելու համար։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Մարտունի 2 դիրքում։ Մեկ տղայի կյանք է փրկել։