hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ մայիսի 3-ին Աբովյանում

Պատանեկան տարիքում արդեն ամուր համոզմունք ուներ
Հայրենիքը առաջին տեղում է

Սիրում էր
Նկարել, կարդալ, բայց հատկապես սեր ուներ ծրագրավորման նկատմամբ

Դեռ վաղ հասակից ընտրել էր իր ուղին
Գիտությունն էր նրա ապագան

Ասում էին
Վարդանը ազնիվ էր, հայրենասեր, խորը մտածող

Ռոք երաժշտություն էր լսում
բայց նույնքան հոգատար ու բարի էր հարազատների հանդեպ»։

Ընկերների ու դասընկերների շրջապատում իրեն գնահատում էին
Հանգիստ պահվածքի, բանիմացության, համեստության համար

Ցանկանում էր ծառայությունից հետո շարունակել ուսումը
Երազում էր մեծ քայլերով գնալ առաջ, բայց պատերազմը խլեց խաղաղ ապագայի նրա ճանապարհը

Պատերազմի օրերին Վարդանը վարորդ էր
Չնայած իր տարիքին՝ գիտակցում էր վտանգը, բայց չէր նահանջում

Վերջին զանգը
Ձայնի մեջ տխրություն կար, հոգնածություն ու մի բան, որ բառերով չէր ասում

Վերջին հարցը
Ի՞նչ են ասում՝ պատերազմը երբ է վերջանալու

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29, Կոլխոզաշեն