hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նորայր Կոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սիրում էր ֆուտբոլը և խոհարարությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ՝ ընտանիքի, ընկերների։ Ունեցել է սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Լավ մարդ, ընկերասեր, հոգատար, աշխույժ, ազգասեր, հայրենասեր։

Երազանքները
Դառնալ ֆուտբոլիստ և ծրագրավորող։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Շատ էր սիրում իր շրջապատը։ Միայնակ էլ լիներ, իր համար զբաղմունք կգտներ։

Վերջին զրույց
Մայրը հարցրել է․ «Խի՞ եք տենց խառը»։ «Ձեզ լավ կպահե՛ք, մա՛մ, պա՛պ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5-ին։ Երկուսով պայքարել են թշնամու դեմ։ Միշտ ասում էր ընկերներին․ «Պետք չէ վախենա՛լ, առաջ գնա՛նք, մի՛ վախեցեք»։