
Ծնվել է
1978 թ․ օգոստոսի 4-ին Երևանում
Հոգով հայրենասեր էր, հողի մարդ
Նրա ոգեշնչման աղբյուրն առաջին հերթին հայրենիքն էր
Ապրում էր հայրենասիրական երգերով
Հոգով մարտիկ էր դեռ խաղաղության օրերին
Սիրում էր կյանքը
Սիրում էր եղբորը, ընկերներին, քրոջ ու եղբոր երեխաներին
Երազում էր
Մեծ ու կայուն ընտանիքի մասին, ուզում էր կառուցել իր տունը, ապրել խաղաղության մեջ
Խոսքի տեր մարդ էր
Խիզախ էր, անձնազոհ, հերոս
Սրտում կար մեծ սեր
Նրանց հանդեպ, ովքեր արժանի էին լավ խոսքի կամ ձեռք մեկնելու
Նրա պահվածքը միշտ լուրջ էր
Առանց բարձրաձայն խոստումի գիտեր իր պարտականությունը
Ասում էր
Եթե մի քանի կյանք էլ փրկեմ, կմտածեմ՝ կյանքս իզուր չի անցել
Վերջին զանգը
Մամ ջան, քեզ շատ եմ սիրում
Եղբորն ասել էր
Եթե առավոտյան զանգեմ, ուրեմն շրջափակումից դուրս ենք եկել, եթե չէ, ուրեմն ես չկամ
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28, Մատաղիս