hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Շահեն Ղանադյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թ․ դեկտեմբերի 2-ին Տավուշի Արծվաբերդ գյուղում։ Պայմանագրային զինծառայող էր։

Ոգեշնչման աղբյուրը
Ընտանիքն ու հայրենիքը։ Ասում էր՝ «Թուրքը դիմացս է, բոլորս գնանք, էս հողը ում թողնենք»։

Ընտանեկան կյանքը
Ամեն պահը ցանկանում էր ընտանիքի հետ անցկացնել։ Երեխաների ուսումը համարում էր առաջնային։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Խոսքաշատ, պոզիտիվ, աստվածավախ ու խոնարհ մարդ էր։

Երազանքները
Երազում էր ուժեղ հայրենիք, խաղաղ սահմաններ ու շարունակվող ազգ։

Վերջին խոսքը
Ասել էր․ «Պետք է գնամ, որ գոնե մի քանի 18–20 տարեկան տղա հետ գան, ընտանիք կազմեն»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին՝ Շուշիում։ Մշակույթի տունը լքելուց մի քանի րոպե անց այն պայթեց։ Հետո առաջնորդեց 30 մեքենա դեպի անվտանգություն, բայց հենց իր մեքենան թիրախ դարձավ։