hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թ․ մարտի 10-ին Եղեգնածորում։

Ոգեշնչման աղբյուրը
Իր ապրած կյանքը, իսկ ամենից շատ՝ հայրենիքն էր այն ուժը, որից Կարենը ներշնչվում էր ամեն օր։

Ընտանեկան կյանքը
Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ՝ նրանց մեջ գտնելով հանգստություն ու ներդաշնակություն։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես շատ գաղտնապահ, բարի, պատասխանատու, միշտ հասնող և օգնող մարդ։ Լռությամբ էր արտահայտում իր մեծ սերն ու նվիրվածությունը։

Յուրահատկությունները
Բնավորությամբ շատ ուժեղ էր՝ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։ Նրա մեջ կար ներքին կայունություն ու վստահություն։

Վերջին խոսքը
«Ամեն ինչ լավ ա, մի մտածեք» - միշտ խաղաղեցնում էր հարազատներին, բայց չէր բացահայտում ճակատագրական վտանգները։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 18-ին, հերոսաբար փրկել է մարդկանց կյանքեր, սակայն ինքն այդ պահին զոհվել է ռումբի պայթյունից՝ չհասցնելով դուրս գալ։