hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Ժամհարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ հուլիսի 5-ին Լոռվա մարզի Ուռուդ գյուղում։

2016-ին մասնակցել քառօրյա պատերազմին
Ապա վերադարձել և դարձել պայմանագրային զինծառայող։

Ոգեշնչման աղբյուրը
Նորաստեղծ ընտանիքը։ Սեպտեմբերի 25-ին ծնվեց իր դուստրը՝ Լուսինեն, իսկ երկու օր անց ինքն արդեն ճակատում էր։

Ընտանեկան կյանքը
Մեծ սեր ուներ կնոջ ու նորածին աղջկա հանդեպ։ Երեխային հասցրել էր պատուհանից մի անգամ տեսնել՝ թույլտվությամբ։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Հարգված էր գյուղում, դպրոցում, ծառայության մեջ։ Պարտաճանաչ, ազնիվ, նվիրված։ Նրա անունը զորամասում մինչև հիմա հպարտությամբ են հիշում։

Երազանքները
Ընտանիքի հետ ծրագրեր ունեին՝ տուն, ապագա, երեխաների երջանկություն։ Երազանքները մնացին կիսատ։

Վերջին խոսքը
«Գնում ենք կրակելու, հանկարծ դու չզանգես… ես քեզ կզանգեմ»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին՝ Քարվաճառի ուղղությամբ։ Մեքենան, որտեղ նա էր, թշնամին հայտնաբերել էր։ Պայթյունից զոհվել է տեղում։