hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ ապրիլի 25-ին Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Նրա համար ամենաթանկը ազատությունն էր՝ կյանքում, ընտանիքում, ծառայության մեջ։ 

Ընտանիքը
Ամենաթանկ պահերն անցկացնում էր կնոջ և երկու դուստրերի հետ։

Ընկերների հիշողությամբ
Քեֆչի, մարդամոտ, նվիրված։ Նրա անունով ընկերները սարին խաչ են կանգնեցրել՝ լուսավոր նշան, որ վառվում է գիշերներով։

Երազանքները
Ուզում էր աշխատել, տուն ստեղծել, ընտանիք պահել և երկու տղա ունենալ։

Վերջին խոսքը
«Ես գնում եմ, բայց կարող ա չգամ… պինդ կաց, երեխաներիս պահի»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 21-ին՝ Ջրականում։ Երեք օր կռվել են։ Երրորդ օրը պայթեցրել են՝ դիրքը չհանձնելով։